Կանգառ 1.Խնձորեսկ
Վայր, որտեղ դուք կտեսնեք ժայռերի կուտակում եւ դժվարությամբ կհավատաք, որ այդտեղ եղել են բնակելի թաղամասեր, իսկ Խնձորեսկի բնակչությունը հասնում էր 10-15 հազարի դեռ նախորդ դարի սկզբին։ Մարդիկ ժայռափոր տներում ապրում էին մինչեւ 1950-ական թվականները։ Լինելով պատմական նշանակության գյուղ` Խնձորեսկը հաճախ է հիշատակվում ազգային պայքարի էջերում: Այստեղ է նաեւ Մխիթար Սպարապետի գերեզմանը, որն ազատագրական շարժման ղեկավարներից էր 18-րդ դարում։ Քարանձավե գյուղի ամբողջականությունը լրացնում է կիրճի վրա կառուցված ճոճվող կամուրջը՝ մինչեւ 63 մետր բարձրությամբ եւ 160 մետր երկարությամբ։ Ի դեպ, անվանումը եւս կապված է կիրճի խորության հետ, որն ի սկզբանե եղել է Խորձորեսկ։