Հաղպատ և Սանահին վանական համալիրներ

Տևողություն 9-10 ժամ: ## Բնության գեղեցիկ տեսարաններով, ՅՈՒՆԵՍԿՈ-ի ժառանգության մաս կազմող տեսարժան վայրերով հագեցած այս տուրը մեր զբոսաշրջիկների ամենասիրված ուղղություններից է՝ պարտադիր այցելելու վայրերից։

01 Օգոստոս, 01 Օգոստոս
Սկիզբ | Ավարտ:
Լեզու: Անգլերեն, Ռուսերեն, Հայերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն
Տևողություն: 1 Օր
Սկզբնակետ | Վերջնակետ: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia | 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia
Շրջագայության տեսակը: Անձնական
Խմբի չափը:

Ներառում է

  • Տրանսպորտ Տրանսպորտ

Տուրի ծրագիր

Օր 1

Կանգառ 1.Հաղպատ

Հաղբատը մոտ է գտնվում Սանահինին, եւ իրենից ներկայացնում է հսկայական վանական համալիր՝ իր մեջ ներառող եկեղեցիներով, կրոնական ու աշխարհիկ բազմաթիվ շինություններով։ Առաջին եկեղեցին՝ Սուրբ Նշանը, կառուցվել է 976 թվականին։ Հաղբատում է գտնվել Հայաստանի ամենամեծ գրադարանը, որտեղ գրքերը պահելու հատուկ միջոց կար. դրանք դնում էին անցքերի մեջ, և նրանց հետ միասին բաց վիճակում գինի էին դնում, որպեսզի ձեռագրերը խոնավությունից չփչանան։ Հաղբատը դարեր շարունակ եղել է հայոց պատմության, մշակույթի եւ կրթության կարեւոր կենտրոն։

Կանգառ 2.Սանահին

10-րդ դարում հիմնադրված Սանահին վանական համալիրը համընկնում է Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանի հետ։ Առաջին եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը, 951 թվականին է կառուցվել։ Վանքում կան 5 եկեղեցիներ, գրադարան, զանգակատուն, ակադեմիա եւ արքայական դամբարան։ Ի դեպ, այստեղ է գտնվում Հայաստանի ամենահին ակադեմիան։ Հաղբատի հետ միասին Սանահինը առաջիններից էր, որ ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային պաշտպանության տակ։