Կանգառ 1.Հաղարծին վանական համալիր
"Թեեւ, Հայաստանում ընդունված է շինարարության համար հիմնականում օգտագործել տուֆ կամ բազալտ տեսակի քարեր, Հաղարծնի վանքի համար օգտագործվել է երկու տեսակի՝ տրավերտին եւ բազալտ։ Սպիտակավուն քարից կառուցված այս վանքը դեռ 10-րդ դարից իր ուրույն տեղն է ունեցել հայոց մշակույթի, կրթության մեջ։ Շուրջ երեք դար է կառուցվել վանքը, տավուշյան անտառների գեղատեսիլ ձորակում՝ անտառի հենց սրտում։ Այստեղ է նաեւ ճարտարապետական գլուխգործոց համարվող վանքի սեղանատունը։ Բացի բուն կառույցներից, այստեղ կա նաեւ արքայական դամբարան։ Ի դեպ, ոչ հեռու վաճառվում է շատ համեղ գաթա։