Դենդրոպարկ, Լոռե Բերդ, Հովհաննավանք

Հայաստանի հյուսիսային գանձերը ներառող այս տուրում կարող եք այցելել Լոռե բերդ, Դենդրոպարկ և Հովհաննավանք։ Մեր զբոսաշրջիկներին ծանոթ այս ուղղությունը երեք տեսարժան վայրերի համադրություն է, միմյանցից տարբերվող և փոխլրացնող։

21 Մայիս, 01 Հունվար
Սկիզբ | Ավարտ: 08:30:00 | 19:00:00
Լեզու: Անգլերեն, Ռուսերեն, Հայերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն
Տևողություն: 1 Օր
Սկզբնակետ | Վերջնակետ: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia | 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia
Շրջագայության տեսակը: Խմբային
Խմբի չափը: 12

Ներառում է

  • Տրանսպորտ Տրանսպորտ
  • Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով) Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)

Չի ներառում

  • Սնունդ Սնունդ
  • Դենդրոպարկի մուտքավճար - 500 AMD Դենդրոպարկի մուտքավճար - 500 AMD
  • Լոռե բերդի մուտքավճար - 1500 AMD Լոռե բերդի մուտքավճար - 1500 AMD

Տուրի ծրագիր

Օր 1

Կանգառ 1.Հովհաննավանք

Դեռ 4-րդ դարում հիմնադրված Հովհաննավանքի երկար պատմական ուղին հասնում է մինչև 13-րդ դար՝ վանական համալիրի կառուցման ավարտ, և հասնում է մինչև մեր օրեր կանգուն վիճակում։ Ամենահին եկեղեցին 6-րդ դարի է, սբ. Կարապետը։ Ըստ ավանդության հենց Հովհանավանքում է գտնվում Հովհաննես Մկրտչի մասունքերից մեկը։ Հիմնական և մեծ կառույցը 13-րդ դարի է, սբ. Հովհաննես Կարապետ, 1221 թվական։

Կանգառ 2.Լոռե բերդ

Հայաստանի բազմաթիվ բերդերի ու ամրոցների զարդը Լոռե բերդն է։ Զարգացած միջնադարյան այս բերդաքաղաքը եղել է և՛ քաղաքական և՛ առևտրային կենտրոն։ Իսկապես, անառիկ դիրքում կառուցված լինելով, այն եղել է անմատչելի թշնամիների համար և անձեռնմխելի։ Մինչև 20 մետր լայնությամբ և 25 մետր բարձրությամբ պարիսպներ ունեցող բերդը ապահովված է եղել նաև գաղտնուղիներով, իսկ հիմնական մուտքը միայն մեկն է եղել։

Կանգառ 3.Դենդրոպարկ

Դենդրոպարկի ավելի քան 500 բուսատեսակներ սկսել են աճեցվել 1931 թվականից։ Հենց այդ թվականին է հիմնադրվել Գյուլագարակի Դենդրոպարկը, լեհ ինժեներ Էդմոնդ Լեոնովիչի կողմից։ 35 հա տարածք զբաղեցնող անտառի գրեթե կեսը բնական է։ Բացի հինգ հայտնի սեքվոյաներից կան շատ այլ բուսատեսակներ Երևանի բուսաբանական այգուց, ինչպես նաև այլ երկրներից։