Կանգառ 1.Ամբերդ ամրոց
2300 մետր ծովի մակերևույթից բարձր գտնվող Ամբերդը բնակեցված է եղել դեռ քարե դարից, իսկ այսօրվա ամրոցը վեր է կանգնել 10-րդ դարում։ Գտնվելով երկու գետերի միախառնման տեղում՝ ամրոցը երկար դարեր մնացել է բացառիկ անառիկ եւ ընկել է միայն 14-րդ դարում, որից հետո աննշան փոփոխություններով հասել մեր օրեր։ Ամրոցը բաղկացած է բերդից, 1026 թվականի սբ. Աստվածածին եկեղեցուց, մատուռից, բաղնիքից եւ այլ աշխարհիկ շինություններից։