Հետաքրքիր փաստեր հայերի մասին

Հետաքրքիր փաստեր հայերի մասին

Թարմացված է Ապրիլ 27, 2026

Ապրելով 21-րդ դարում՝ հայերը մինչ օրս պահպանում են ազգային ավանդույթները, որոնք երբեմն ընդունելի են միայն հենց հայերի համար։  Օտարերկրացիները սովորաբար չեն հասկանում հայերին և երբեմն նույնիսկ մտածում են, որ հայերը տարօրինակ մարդիկ են։

Հետաքրքիր փաստեր հայերի մասին №1

Առաջին բանը, որ հետաքրքրում է օտարերկրացիներին այն է, որ Հայաստանում երիտասարդներն ապրում են ծնողների հետ։ Ինչպես մենք ենք սիրում ասել՝ ծնողի առաջ երեխան միշտ երեխա է մնում՝ անկախ տարիքից։ Այնպես որ, ծնողների պարտքն է հոգ տանել երեխաների մասին։ Հիմնականում նոր ամուսնացած զույգերը նույնպես ապրում են տղայի ծնողների հետ։ Չնայած սա ընդունված է Հայաստանում, սակայն օտարերկրացիներին տարօրինակ է թվում։

Հետաքրքիր փաստեր հայերի մասին №2

Հայերը կարեկցող են՝ միշտ պատրաստ օգնություն առաջարկելու։ Այստեղ հատկապես հասարակական տրանսպորտում մարդիկ իրենց տեղը զիջում են տարիքով ավելի մեծերին, կամ առաջարկում են պահել ծանր պայուսակը։ Հաջորդ հետաքրքիր փաստն այն է, որ հայկական մշակույթում ընկերները վճարում են միմյանց փոխարեն։ Եթե նույնիսկ պատահական ծանոթ մարդ են տեսնում հասարակական տրանսպորտում, հայերը վճարում են նրա համար նույնպես։

Հետաքրքիր փաստեր հայերի մասին №3

Հաջորդ հետաքրքիր փաստն այն է, որ հայկական մշակույթում ընկերները վճարում են միմյանց փոխարեն։ Եթե նույնիսկ պատահական ծանոթ մարդ են տեսնում հասարակական տրանսպորտում, հայերը վճարում են նրա համար նույնպես։ Կամ եթե ընկերներով որևէ սրճարան են այցելում, հատկապես տղաների հետ, ապա նրանք վճարում են աղջիկների փոխարեն։ Չընդունելու դեպքում հայերը վիրավորվում են։

Հետաքրքիր փաստեր հայերի մասին №4

Հայերը շատ են հաց ուտում։ Մենք առանց հացի սեղան չենք նստում և երբեք չենք մոռանում հաց գնել։ Լավաշն ու մատնաքաշն անբաժան են հայկական սեղանից։ Օտարերկրացիների համար սա տարօրինակ է։ Նրանք սովորաբար հարցնում են, թե ինչպե՞ս կարելի է այդքան հաց ուտել։ Իսկ հայերս պատասխանում ենք, որ ինչպե՞ս կարելի է չուտել այն։  Այնպես որ, չզարմանաք և բարի ախորժակ։

Հետաքրքիր փաստեր հայերի մասին №5 

Հայերն աջակցում են այն մարդկանց, ովքեր օգնության կարիք ունենաք։ Կարևոր չէ, թե ինչպիսի օգնության մասին է խոսքը․ հայերն անպայման կօգնեն։ Օտարերկրացիները միշտ զարմանում են, թե ինչպես կարելի է այդքան բարեկամաբար և սրտացավ օգնել օտար, անծանոթ մարդուն: Ամեն դեպում, հայերի մոտ դա ստացվում է։ Եթե ինչ-որ մեկը կորցրել է ճանապարհը, հայերը ցույց կտան ճիշտ ուղին և նույնիսկ կուղեկցեն: Եթե ինչ-որ մեկը վատ է զգում, հայերը նրան մենակ չեն թողնի: Արագ կօգնեն, կզանգեն ուր պետք է և ում պետք է։  Մի խոսքով, Հայաստանում միշտ անվտանգ է այս բառի բոլոր իմաստներով։

Այս անգամ հայերի մասին հետաքրքիր փաստերն այսքանն էին։ Իրական հայկական մշակույթը միշտ էլ հետաքրքրել է օտարերկրացիներին և նույնիսկ տարօրինակություն թվացել։ Ամեն դեպքում, զբոսաշրջիկները սիրում են բացահայտել իրական հայկական ոգին և հայերի առանձնահատկությունները։

Armenia Discovery
Ստեղծված է Սեպտեմբեր 07, 2017 / Թարմացված է Ապրիլ 27, 2026

Հեղինակ՝ Armenia Discovery

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Օդանավակայանների կայանատեղիների կառավարման լուծումներ և համակարգեր
Ապրիլ 27, 2026 Օդանավակայանների կայանատեղիների կառավարման լուծումներ և համակարգեր

Ավիացիոն երթևեկության շուրջօրյա աճը վկայում է օդանավակայանների կայանատեղիների նկատմամբ հետաքրքրության մեծացման մասին: Քանի որ բազմաթիվ ավտոմեքենաներ օդանավակայանի տարածքում մնում են երկար ժամանակ՝ օրեր կամ նույնիսկ շաբաթներ, հողատարածքի սահմանափակումները պետք է ճիշտ հաշվարկվեն՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար:...

Շարունակել
Յուրաքանչյուր նորեկի համար ճանապարհորդական խորհուրդներ, որոնք պետք է իմանա Հռոմ գնալուց առաջ
Ապրիլ 16, 2026 Յուրաքանչյուր նորեկի համար ճանապարհորդական խորհուրդներ, որոնք պետք է իմանա Հռոմ գնալուց առաջ

Հռոմը աշխարհի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկն է։ Ամեն տարի միլիոնավոր մարդիկ հոսում են այս հնագույն քաղաք՝ տեսնելու նրա տեսարժան վայրերը և վայելելու նրա մշակույթը։ Եթե մոտ ժամանակներս պլանավորում եք այցելել Հռոմ, կան մի քանի բաներ, որոնք...

Շարունակել
Բենգալուրուի հայտնի ուտեստներ
Ապրիլ 16, 2026 Բենգալուրուի հայտնի ուտեստներ

Բանգալորը կամ Բենգալուրուն Կառնատակայի մայրաքաղաքն է և լայնորեն հայտնի է «Հնդկաստանի պարտեզային քաղաք», «Հնդկաստանի Սիլիկոնային հովիտ» և «ՏՏ կենտրոն» անուններով։ Այն ունի հսկայական ռեսուրսներ և իր բնակիչներին առաջարկում է շատ բան։ Բանգալորը հայտնի է իր գեղեցիկ...

Շարունակել