Ձիավարություն Հայաստանում

Ձիավարություն Հայաստանում

Թարմացված է Ապրիլ 22, 2026


Հայաստանն իդեալական վայր է նոր արկածներ ու տպավորություններ փնտրողների համար, այդ թվում նաև ձիարշավների սիրահարների:

Հայերը ձիերին օգտագործել են դեռ հեթանոսական ժամանակներից ոչ միայն որպես ուժեղ ու ծանրություն տեղափոխող կենդանի, այլ շատ ծիսակատարությունների անբաժան մաս։ Սա նշանակում է, որ հայը գիտի, թե ինչպես վարվել այս խելացի կենդանիների հետ: Անկասկած, ձիասպորտը ակտիվ արձակուրդ անցկացնելու և արևոտ լեռնային երկրից հաճելի հիշողություններ ստանալու ևս մեկ հիանալի միջոց է:

Ձիարշավարանները Հայաստանում

Առավել հայտնի կենտրոններն են ՝ Հովիկ Հայրապետյանի ձիասպորտի կենտրոնը, «Այրուձի» ակումբը: Կան նաև մի շարք այլ ակումբներ, որոնք կազմակերպում են ձիարշավներ նաև Երևանից դուրս:

Ձիասպորտի սիրահարները կարող են հիանալի օր անցկացնել այս կենտրոններում, որտեղ հնարավորություն կա ձիերին կերակրելու, թամբի գործընթացին մասնակցելու և, իհարկե, հեծնելու։

Այրուձի

Այրուձի ակումբում ձեզ կտրվի ինֆորմացիա ձիերի և ձիասպորտի մասին, իսկ որակավորված անձնակազմը կսովորեցնի ձիավարության կանոնները: Ուսումնասիրելուց հետո կարող եք ինքներդ ամեն ինչ փորձել:

Այս ակումբում կարելի է նաև խորոված-փարթի կազմակերպել, ինչպես սիրում է ասել երիտասարդությունը։ Այցելությունն այս հիանալի ակումբ ձեզ յուրահատուկ, վառ հիշողություններ և նոր փորձ կբերի: Ակումբը գտնվում է Աշտարակ քաղաքում (Արագածոտնի մարզ), Երևանից ոչ շատ հեռու, մոտ 20-30 րոպե մեքենայով:

Հովիկ Հայրապետյանի ձիասպորտի կենտրոն

Հովիկ Հայրապետյանի ձիասպորտի կենտրոնը ևս հայտնի վայր է ձիավարության համար: Կենտրոնը բացվել է 2001 թվականին և գտնվում է Երևանի հարավում: Այստեղ անցկացվում են Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի կողմից կազմակերպված բոլոր մրցումները: Կազմակերպվում են նաև մասնավոր և խմբակային դասընթացներ մեծահասակների և երեխաների համար։ Այստեղ աշխատում են միայն որակավորված մասնագետներ։

Կենտրոնում կա «Ժոկեյ» ռեստորան, որի ինտերիերը ստեղծվել է ձիասպորտին բնորոշ թեմաներից ելնելով: Ամեն ինչ պատրաստված է բնական փայտից; պատերը պատված են զարմանալի զարդերով, իսկ մենյուն առաջարկում է հայկական ամենահամեղ ուտեստները: Ուղղակի ռեստորանում գտնվելով ՝ կարող եք դիտել և վայելել ձիարշավներ և մարզումներ:

Ձիարշավներ Հայաստանում

Յելլ Էքստրիմ պարկ

Ամենախելացի կենդանիներից մեկի՝ ձիու ընկերությունը, կարելի է վայելել քաղաքից բավականին հեռու գտնվող Ենոքավան գյուղում։ Վարել ձի բնության գրկում, ուր քեզ շրջապատում է կանաչը, մի այլ հաճույք է։ Այնպես որ, եթե բնության սիրահար եք ու ուզում եք կտրվել առօրյայից, ապա հավաքեք կարևոր իրերը ու ճանապարհ ընկեք։

Mirage ձիասպորտի ակումբ

Եթե փնտրում եք խաղաղ հանգիստ քաղաքին շատ մոտ, ապա «Mirage» ձիասպորտի ակումբը իսկական գտածո է: Այն գտնվում է Արարատի մարզի Նորաբաց գյուղում՝ Երևանի կենտրոնից ընդամենը 15-20 րոպե հեռավորության վրա:

Ակումբը հայտնի է իր հանգիստ մթնոլորտով և յուրաքանչյուր հյուրի հանդեպ ցուցաբերվող անհատական մոտեցմամբ: Անկախ նրանից՝ Դուք սկսնակ եք, որը ցանկանում է մասնագիտական դասեր անցնել, թե փորձառու հեծյալ, որը գեղեցիկ վայր է փնտրում ֆոտոշարքի համար, «Mirage»-ն ունի բոլոր հնարավորությունները: Այստեղ առաջարկվում են նաև հիպոթերապիայի (ձիաբուժություն) սեանսներ և ամսական բաժանորդագրություններ: Սա կատարյալ տարբերակ է նրանց համար, ովքեր ձգտում են պրոֆեսիոնալ փորձառության՝ հեռու քաղաքային եռուզեռից:

Apaga Resort

«Apaga Resort»-ն առանձնանում է իր բազմազան բնապատկերներով: Եթե սկսնակ եք, կարող եք մարզվել ապահով և ցանկապատված տարածքում, իսկ եթե արկածների սիրահար եք՝ կարող եք մեկնել բազմօրյա արշավների՝ անցնելով գեղատեսիլ անտառներով ու լեռնային մարգագետիններով:

Ձիարշավից հետո կարող եք վայելել թարմ հայկական ուտեստներ, օրինակ՝ հենց տեղի ֆերմայում պատրաստված տնական պանիր և մածուն: Սա իսկական «ֆերմայից՝ սեղան» ձևաչափի հրաշալի փորձառություն է:

Armenia Discovery
Ստեղծված է Սեպտեմբեր 12, 2017 / Թարմացված է Ապրիլ 22, 2026

Հեղինակ՝ Armenia Discovery

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Հայաստանում ռաֆթինգ
Ապրիլ 21, 2026 Հայաստանում ռաֆթինգ

Նախ պարզենք, թե ինչ է այն իրենից ներկայացնում։ Ռաֆթինգը վայրի գետերի հոսանքով իջնելն է հատուկ փչովի նավակներով։ Մեկ նավակում սովորաբար տեղավորվում է 4-ից 20 հոգի։ Հայաստանում սա համեմատաբար նոր ուղղություն է թե՛ որպես պրոֆեսիոնալ սպորտաձև, թե՛...

Շարունակել
Ձմեռային սպորտաձևերը Հայաստանում
Ապրիլ 21, 2026 Ձմեռային սպորտաձևերը Հայաստանում

Հայաստանն այն երկիրն է, որը գեղեցիկ ու հետաքրքիր է տարվա բոլոր եղանակներին։ Մարդկանց մի տեսակ կա, որ, ի զարմանս մյուսների, շատ սիրում է ձմեռը, այն էլ ձյունառատ։ Մեր երկիրն առաջարկում է հետաքրքիր տարբերակներ հենց ձմռան սիրահարների...

Շարունակել
Պարապլաներիզմը Հայաստանում-Թռիչք պարապլանով
Ապրիլ 21, 2026 Պարապլաներիզմը Հայաստանում-Թռիչք պարապլանով

Ասում են, որ թռչելու համար թևեր բնավ պետք չեն: Այո, պարապլանը տալիս է այդ հնարավորությունը՝ թռչել առանց թևերի:  Հստակ տվյալներ, թե որտեղ է հորինվել պարապլանը կամ ով է հորինել այս արկածային սպորտը, չկան։ Բայց ենթադրվում է,...

Շարունակել