Syunik
Կապանում թատերական կյանքը ձևավորվել է հանքագործների միջավայրում։ Դեռևս 19-րդ դարի վերջին Թիֆլիսում հրատարակվող «Մշակ» թերթը տեղեկություններ է հրապարակել Կապանի և Ղաթարի հանքերում գործող թատերախմբի մասին։ 1907 թվականին այդ թատերախմբի դերասանները միացել են գործադուլավոր հանքագործներին։
Թատրոնը պաշտոնապես հիմնադրվել է 1935 թվականի սեպտեմբերին՝ որպես Զանգեզուրի միջշրջանային թատրոն։ Այն բացվել է Շիրվանզադեի «Չար ոգի» ներկայացմամբ։ Թատրոնի հայտնի բեմադրություններից են «Պատվի համար», «Նամուս», «Օթելլո» և «Պեպո» ներկայացումները։
2025 թվականին թատրոնը նշել է հիմնադրման 90-ամյակը։ Հոբելյանական միջոցառումների շրջանակում Կապանում անցկացվել է «Արտավազդ» թատերական ազգային մրցանակաբաշխության 24-րդ արարողությունը, իսկ տեղի թանգարանում բացվել է թատրոնի պատմությանը նվիրված ցուցահանդես՝ շուրջ 300 ցուցանմուշով։
Թատրոնի տնօրենը Տիգրան Աթայանն է, իսկ գեղարվեստական ղեկավարը՝ Անդրանիկ Խաչատրյանը։
2026 Armenia Discovery. Բոլոր իրավունքները պաշտպանված են
Ստեղծված է՝ Munich Ventures