Yerevan
Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1967 թվականին՝ անվանի ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանի նախաձեռնությամբ։ Թատրոնը բացվել է նրա բեմադրած՝ Վսևոլոդ Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն» ներկայացմամբ։
Թատրոնը գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Իսահակյան փողոց 28 հասցեում, և գործում է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ։ Թատրոնի նախասրահում տեղադրված է նրա հիմնադիր Հրաչյա Ղափլանյանի արձանը։ 1986 թվականից թատրոնի գեղարվեստական ղեկավարը Հայաստանի ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանն է։
Թատերախումբը մասնակցել է տարբեր երկրներում անցկացվող թատերական փառատոների, այդ թվում՝ Վրաստանում, Ռուսաստանում, Լեհաստանում, Հունգարիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում՝ արժանանալով բազմաթիվ մրցանակների։
2026 Armenia Discovery. Բոլոր իրավունքները պաշտպանված են
Ստեղծված է՝ Munich Ventures