Syunik

Նկարագրություն

Գորիսի դրամատիկական թատրոնի պատմությունը սկիզբ է առնում 1888 թվականին կազմակերպված սիրողական ներկայացումներից։ 1920-ականների սկզբին այստեղ ձևավորվել է սիրողական թատերախումբ, իսկ 1936 թվականին թատրոնը ստացել է պետական կարգավիճակ։ 1944 թվականի ապրիլի 20-ին այն կոչվել է դերասան Վաղարշ Վաղարշյանի անունով, որը սերտ կապեր է ունեցել թատրոնի հետ։
Թատրոնը գործել է մինչև 1960 թվականը, ապա փակվել և վերաբացվել 1985 թվականին։ Տարբեր տարիներին այստեղ ներկայացումներ են բեմադրել Ամո Խարազյանը և Տիգրան Շամիրխանյանը, իսկ բեմում հանդես են եկել Վահրամ Փափազյանն ու Հրաչյա Ներսիսյանը։
2004 թվականին Սոս Սարգսյանի նախաձեռնությամբ Գորիսում բացվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մասնաճյուղը։ Ներկայումս թատերախմբի կազմում հիմնականում ընդգրկված են այդ մասնաճյուղի շրջանավարտները։
Թատրոնի խաղացանկում կան Սունդուկյանի «Խաթաբալա», Մուրացանի «Ռուզան», Շիրվանզադեի «Նամուս» և Վաղարշ Վաղարշյանի «Օղակ» ստեղծագործությունների բեմադրությունները։ Թատրոնը մասնակցել է նաև Դուշանբեում անցկացվող «Նավրուզ» միջազգային փառատոնին, որտեղ «Միրհավ» ներկայացման համար արժանացել է դիպլոմի։

Կատեգորիաներ

Cultural
Պլանավորել ուղևորություն