Իջևան

Ijevan

Իջևանը Տավուշի մարզկենտրոնն է: Գտնվում է Աղստև գետի ափին՝ Գուգարաց լեռների Իջևանյան լեռնաշղթայի ստորոտին:

Քաղաքի անվանումը նշանակում է «հյուրանոց», քանի որ ներկայիս քաղաքի տեղում հնում եղել են շատ իջևանատներ, որոնք սպասարկել են այստեղով անցնող միջազգային առևտրական ճանապարհը։ 

Ասում են, որ Արտավազդ I-ին արքան կառուցելով Իջևանը, Հայաստանի տարբեր մասերից այստեղ է բերել հազարավոր գեղեցիկ աղջիկներ և տղաներ, որպեսզի նրանք ամուսնանան և գեղեցիկ երեխաներ ունենան։ Իջևանցիներն ասում են, որ իրենք քաղաքի այդ առաջին գեղեցիկ բնակիչների ժառանգներն են։ 

Իջևանի տեսարժան վայրերը

Իջևանն ունի գեղեցիկ բուսաբանական այգի, որը հիմնվել է 1962 թվականին։ Այգու բույսերի հավաքածուն ներառում է շուրջ 625 տեսակ բույսեր։ Այգին հրաշալի վայր է բնության գրկում զբոսնելու և ժամանակ անցկացնելու համար։ Քաղաքի կենտրոնում կա մի գողտրիկ այգի և լիճ, որը կոչվում է «Սպիտակ ջուր»։ Այստեղ սիրում են հավաքվել տեղի երիտասարդները։ 

Իջևանից ոչ հեռու՝ Աջաջուր կոչվող գյուղի մոտ գտնվում է 10-րդ դարի հայտնի Մակարավանք վանական համալիրը։ Վանքը տեղակայված է Տավուշի գեղատեսիլ անտառների գրկում։ Այս վայրը շատ է սիրված է ոչ միայն տեղացիների, այլ նաև զբոսաշրջիկների կողմից։ Իջևանի մոտակայքում գտնվող մեկ այլ սիրված վայր է Կիրանց վանքը, որը կառուցվել է 13-րդ դարում։ 

Իջևանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Ենոքավան գյուղը, որը հայտնի է իր «Յելլ Էքսթրիմ Պարկ»-ով։ Այս զվարճանքների այգին առաջարկում է շուրջ 8 էքստրեմալ ծառայություն և հանդիսանում է տարածաշրջանում էքստրեմալ սպորտով զբաղվելու համար նախատեսված եզակի գոտի։

Այգու ծառայությունների շարքում ամենամեծ հետաքրքրությունը վայելում է զիփլայնը, որն ունի 200-300 մ բարջրության վրա գտնվող 5 տարբեր ճոպանագիծ՝ 135-ից 750մ երկարությամբ։ 

Ենոքավանի՝ անտառում գտնվող «Ապագա» ռեզորթը ողջունում է իր հյուրերին և առաջարկում լիարժեք հանգիստ բնության գրկում։ Այնպես որ, եթե սիրում եք էքստրեմալ սպորտաձևեր և հանգիստ բնության գրկում, ապա այս վայրը հենց ձեզ համար է։ 

Իջևանը հայտնի է նաև իր գորգագործությամբ։ Այստեղ է գտնվում Հարավային Կովկասի ամենամեծ գորգագործական կոմբինատը: Քաղաքը հայտնի է նաև իր գինու գործարանով, որը գինու և կոնյակի արտադրության Հայաստանի առաջատար ձեռնարկություններից է։ Այսպիսով, Իջևանում կարող եք դիտել գորգագործության գործընթացը և համտեսել իսկական հայկական գինիները։


Sights

Մակարավանք

Մակարավանքը 13-րդ դարի վանական համալիր է Տավուշի մարզում։ Գտնվում է Պայտաթափ լեռան ստորոտին: Վանքը միջնադարյան հայկական կրոնական ճարտարապետության յուրահատուկ հուշարձաններից է: 

Read More