Շիրակ

Shirak
Shirak

Area: 2,680 km2

Population: 251,941 (2011)


Շիրակի մարզը տեղակայված է Հայաստանի հյուսիս-արևմուտքում և սահմանակից է Վրաստանին և Թուրքիային: Վարչական կենտրոնը Գյումրին է:

Շիրակի մարզի տեսարժան վայրերը

Թռչկանի ջրվեժ

Թռչկանի ջրվեժը Հայաստանի ամենագեղեցիկ վայրերից մեկն է: Այն գտնվում է Շիրակի և Լոռու մարզերի միջև: Բավական է մեկ անգամ այցելեք Թռչկանի ջրվեժ, որպեսզի այն ընդմիշտ տպավորվի ձեր հիշողության մեջ: Թռչկանը երկրի ամենաբարձր ջրվեժն է (23 մետր)։ Այն 2008 թվականին ընդգրկվել է Հայաստանի բնական հուշարձանների ցանկում:

Ջրվեժի մերձակայքում բնակվող գյուղացիները այն անվանում են նաև «Ճռռան»՝ ջրի ձայնի պատճառով: 

Ջրվեժը կոչվում է նաև Չիչկանի ջրվեժ, քանի որ գտնվում է Չիչկան գետի վրա, որը մի ժամանակ լի է եղել իշխան ձկով։ «Թռչկան» անվանումը կապված է հենց ձկան հետ, որը բազմացման շրջանում լողում էր գետի հոսանքով վեր և հասնելով ջրվեժին՝ դուրս թռչում ջրից: 

Մարմաշենի վանքը

Մարմաշենի վանքը ևս մեկ տեսարժան վայր է Շիրակի մարզում: Գտնվում է Գյումրի քաղաքից 10 կմ հեռավորության վրա, Մարմաշեն գյուղի գեղատեսիլ շրջակայքում: Տաճարը կառուցվել է X-XIII դարերում և բաղկացած է հինգ եկեղեցիներից՝ կառուցված կարմիր տուֆի

Երերույք եկեղեցին

Երերույք եռանավ բազիլիկ տաճարը պահպանված ամենահին քրիստոնեական հուշարձաններից է: 1995 թվականին այն ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության փորձարարական ցուցակի մեջ:

Բազիլիկան տեղակայված է Ախուրյան գետի մերձակայքի սարահարթում, հին Անի քաղաքից մոտ 5 կմ հարավ-արևելք: Կառուցվել է 4-5-րդ դարում՝ հեթանոսական խորանի տեղում: Այն կառուցված է կարմիր տուֆով` բերված Հայաստանի հնագույն մայրաքաղաք Անիից:

Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ անվանումը կապված է նրա հետ, որ եկեղեցին կառուցված է եղել վեց սյուների վրա և հեռվից թվացել է, թե կառույցը երերում է։

Շիրակի օդանավակայանը և երկաթգծի կայարանը

Շիրակի միջազգային օդանավակայանը կառուցվել է 1961 թվականին: Այստեղից կանոնավոր չվերթներ են իրականացվում դեպի Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ: 2014 թվականից ի վեր Գյումրու օդանավակայանը ազատվել է ավիահարկերից` այն ավելի գրավիչ դարձնելով ցածր գներով ավիաընկերությունների համար:

Գյումրու երկաթուղային հանգույցը Հայաստանի երկաթուղային տրանսպորտի ամենահին և ամենախոշոր կենտրոնն է: Այն հիմնադրվել է 1897 թվականին և կապել է Ալեքսանդրապոլը Թիֆլիս քաղաքի հետ: Հետագայում երկաթուղային նոր գծեր են ավելացվել, և Գյումրին դարձել է կարևոր երկաթուղային հանգույց:

Ներկայումս Գյումրու երկաթուղային կայարանից գործում են կանոնավոր ուղևորություններ դեպի Երևան, Թբիլիսի և Բաթումի: Գյումրի-Երևան գնացքը սպասարկում է ամեն օր: Երկաթուղային տրանսպորտը շատ հարմարավետ է հատկապես ձմռանը, երբ եղանակային պայմանների պատճառով ճանապարհները կարող են դառնալ անանցանելի:

Շիրակի մարզի բնակչությունը

2011 թվականի մարդահամարի տվյալներով, Շիրակում բնակվում է 251 940 մարդ, որից 99.13% -ը հայեր են: Տեղացիները հայտնի են իրենց հումորի սուր զգացումով և հյուրընկալությամբ:

Շիրակի մարզի կլիման

Շիրակի մարզում կլիման բնութագրվում է ցուրտ և ձյունառատ ձմեռներով (նվազագույն ջերմաստիճանը կարող է հասնել - 40 ° C) և համեմատաբար տաք (36 ° C)՝ անձրևային ամառներով։

Գյումրի

Gyumri

Գյումրու պատմությունը

Գյումրին գտնվում է Շիրակի մարզի հյուսիս-արևմտյան մասում և հանդիսանում է Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքը: Քաղաքի անունը փոխվել է մի քանի անգամ. XIX դարում այն ​​հայտնի էր որպես Ալեքսանդրապոլ, այնուհետև Խորհրդային տարիներին վերանվանվել է Լենինական, իսկ 1992-ին, երբ Հայաստանը, ի վերջո, ձեռք բերեց անկախություն, քաղաքը վերանվանվեց Գյումրի:

Դժբախտաբար, քաղաքը մեծապես տուժել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի սարսափելի երկրաշարժից: Զոհերի թիվը հասել է ավելի քան 17.000, վիրավորներինը՝ 25.000: Երկրաշարժից քանդվել էին ոչ միայն տներ ու բնակելի շենքեր, այլև Լենինականի ամենակարևոր արդյունաբերական գործարանները: 

Իհարկե, սարսափելի երկրաշարժից փրկվածները, նորից ելան ոտքի և տարիների ընթացքում վերակառուցեցին քաղաքը: Այժմ Գյումրին հանդիսանում է Հայաստանի զբոսաշրջային լավագույն ուղղություններից մեկը, թեև քաղաքի ցավը երբեք չի մոռացվում։

Գյումրու տեսարժան վայրերը

Գյումրին տարիներ շարունակ համարվել է Հայաստանի մշակութային մայրաքաղաքը, որտեղ հաջողվել է ինչ-որ հրաշքով պահպանվել 19-րդ դարի մթնոլորտը: Գյումրու Կումայրի պատմական շրջանը Հայաստանի Հանրապետության այն եզակի վայրերից է, որտեղ կարելի է տեսնել պատմական հայկական քաղաքային ճարտարապետության վառ նմուշներ: Բարեբախտաբար, այս թաղամասը՝ վերապրելով երկու խոշոր երկրաշարժ, մնացել է գրեթե անվնաս: Այստեղ պահպանվել են 18-19-րդ դարերի ավելի քան հազար շինություններ, որոնք ներկայացնում են հայկական ճարտարապետության ավանդույթներն և մշակույթը:

Քաղաքը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով: Գյումրիում շատ են եկեղեցիները: Այստեղ է գտնվում նաև Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե աթոռանիստ եկեղեցին, որը հանդիսանում է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Առաջնորդության նստավայրը:

Քաղաքի այլ եկեղեցիներից են Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին (1859–1873), Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցին՝ հայտնի նաև որպես Սուրբ Յոթ վերք (1873–1884), Սուրբ Նշան եկեղեցին (1870) և շատ այլ եկեղեցիներ ու մատուռներ:

Գյումրու ճարտարապետական ​​թանգարանը հանրապետության ամենահետաքրքիր և ամենաշատ այցելուներ ունեցող թանգարաններից մեկն է: Թանգարանի շենքը նախկինում եղել է հայտնի վաճառական Պետրոս Ձիթողցյանի տունը, որը կառուցվել է 1872 թվականին՝ կարմիր տուֆից:

Գյումրիում են գտնվում է հայ մեծ բանաստեղծներ Ավետիք Իսահակյանի և Հովհաննես Շիրազի, ինչպես նաև մեծ դերասան Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանները: Երեք թանգարաններն էլ տեղակայված են միևնույն փողոցի վրա։

Սովետական շրջանի հայտնի նկարիչներ Ասլամազյան քույրերի տուն-թանգարանում՝ կառուցված 1880-ականներին, պահպանվում են նրանց ավելի քան 700 նկարներ և շատ այլ գործեր։ Հայ նշանավոր քանդակագործ Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանը նույնպես գտնվում է Գյումրիում:

1912 թվականին Գյումրիում է ներկայացվել Հայաստանում երբևէ բեմադրված առաջին օպերային ներկայացումը՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան։ 1923-ին Գյումրիում հիմնադրվել է առաջին հայկական օպերային թատրոնը, իսկ 1928-ին այստեղ հիմնադրվել է Վարդան Աճեմյանի անվան պետական ​​դրամատիկական թատրոնը:

Այնուամենայնիվ, Գյումրին առաջին հերթին հայտնի է իր տաղանդավոր մարդկանցով, ովքեր մեծ ներդրում են ունեցել ոչ միայն երկրի մշակութային, այլ նաև սպորտային կյանքում: Օլիմպիական և աշխարհի չեմպիոններից շատ ըմբիշներ, ծանրորդներ և բռնցքամարտիկներ գյումրեցիներ են: Զարմանալի չէ, որ դարեր շարունակ Գյումրին համարվել է «արհեստների և արվեստների քաղաք»:


City/town


Sights

Գյումրու քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության թանգարան

Գյումրու ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության թանգարանը կամ Ձիթողցյանների անվան ազգային ճարտարապետության թանգարանը Գյումրիի ամենահիասքանչ և ամենաշատ այցելվող թանգարանն է: Ժամանակին դա հայտնի Ձիթողցյաններ ընտանիքի տունն էր, որը կառուցվել էր 4 եղբայրների կողմից 1872 թ։

Read More