Եղվարդ

Yeghvard

Եղվարդը փոքրիկ քաղաք է Կոտայքի մարզում, Մայրաքաղաք Երևանից 18 կմ դեպի հյուսիս: Քաղաքի անվանումը բառացիորեն նշանակում է «վարդի բույր»:

Ըստ հայագետ Արամ Ղանալանյանի, քաղաքը կոչվել է Եղվարդ, քանի որ ժամանակին այս տարածքը ծածկված է եղել մեծ անտառով՝ լի տարբեր տեսակի վարդերով և բուրավետ այլ ծաղիկներով:

Եղվարդի պատմությունը

Եղվարդը Հայաստանի հնագույն բնակավայրերից է, ինչի մասին վկայում են Եղվարդից արևմուտք հայտնաբերված «Սեղանասար» գյուղատեղին (մ.թ.ա. 20-18 դարեր) և համանուն դամբարանադաշտը (մ.թ.ա. 2-րդ հազարամյակ)։ Քաղաքի անունն առաջին անգամ հիշատակվել է 6-րդ դարին վերաբերող գրավոր արձանագրություններում:

Քրիստոնեությունը ընդունելուց հետո այս շրջանը եղել է Հայ եկեղեցու կարևորագույն կենտրոններից մեկը: Քաղաքի կենտրոնում պահպանվել են Կաթողիկե եռանավ բազիլիկա եկեղեցու ավերակները, որը կառուցվել է 5-րդ դարում՝ Ամատունիների նախարարական տոհմի օրոք:

Եղվարդի տեսարժան վայրերը

Քաղաքնի տարածքում շատ են անտիկ ժամանակների և միջնադարյան պատմշակութային կառույցները: 7-րդ դարի Սուրբ Թեոդորոս կիսավեր վանքը, որ նաև կոչվում է Զորավարի եկեղեցի (Ղարղավանք), գտնվում է քաղաքի հյուսիս-արևելյան մասում՝ Արա լեռան ստորոտին:

Եղվարդի միակ լավ պահպանված պատմական կառույցը 1301 թվականի Սուրբ Աստվածածին եկեղեցին է:

Եղվարդն ունի մշակույթի տուն, 3 հանրային գրադարան, 2 արվեստի դպրոց և մարզադպրոց: