Սիրահարների այգի

Սիրահարների այգի

December 21, 2017

Մարշալ Բաղրամյան պողոտան Երևանի ամենակարևոր փողոցներից է։ Այստեղ է գտնվում Ազգային ժողովի շենքը, նախագահի նստավայրը, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան։ Բացի այդ, Բաղրամյան պողոտայի կենտրոնում է տեղակայված Սիրահարների այգին։ 

Սիրահարների այգի

Սիրահարների այգի․ անվանումը

Չնայած նրան, որ այգին շատ երիտասարդ և ժամանակակից տեսք ունի, այն ունի հարուստ պատմություն՝ սկսած 18-րդ դարից։ Մի ժամանակ այգու տարածքը եղել է Կոզեռն թաղամասում, իսկ այգին կոչվում էր «Կոզեռնի այգի»։ Այդ ժամանակ այստեղ տնկվել են բազմաթիվ ծառեր։ Ըստ այդմ, նրաւ ներկայիս ծառերի մեծ մասը մոտ 150 տարեկան են։

Սիրահարների այգի

1949 թվականին խորհրդային հանրապետության որոշմամբ այժմյան սիրահարների այգին վերանվանվել է «Պուշկինի այգի»՝ ի պատիվ ականավոր ռուս բանաստեղծ Պուշկինի, նրա ծննդյան 150-ամյակի տոնակատարության: Բայց 21 տարի անց այն կրկին վերանվանվեց և ստացավ «Բարեկամություն» (ընկերակցություն) անվանումը՝ ի նշան Խորհրդային Միության ժողովուրդների բարեկամության։ 

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո այգին վերանվանվել է «Սիրահարների այգի»։ Անունը առաջացել է Դեմիրճյան փողոցից, որը կոչվում էր «Սիրահարների փողոց», քանի որ այն հիանալի վայր էր զույգերի համար։ 1981 թվականին այգու տարածքում կառուցվել է մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանը։

Սիրահարների այգու վերակառուցումը

2007 թվականին Սիրահարների այգին վերակառուցվել է «Պողոսյան այգիներ»-ի նախագծի շրջանակներում։ Վերակառուցման նախագիծը սկսվել է 2006 թվականին և մշակվել է Պիեռ Ռամբախի կողմից, ով հայտնի լանդշաֆտային ճարտարապետ էր Շվեյցարիայից: Հեղինակի շնորհիվ՝ այգին ավանդական տեսք չունի, քանի որ այն կոչվում է բնության դրախտ ուրբանիզացված քաղաքում։

Սիրահարների այգու կառուցվածքը

Սիրահարների այգին ունի 1,6 հա տարածք: Այգու արևելյան մասում կա մի արհեստական լիճ՝ երկու կղզիներով։ Կղզիներից մեկը՝ լճի հակառակ կողմում, օգտագործվում է որպես ամֆիթատրոնի բեմ (200 տեղանոց)։ Երկրորդ բեմում ևս կա 200 տեղ։ Այգում կան նաև երկու ջրվեժ, որոնք գահավիժում են առվակների մեջ և լիճ թափվում։ 

«Աչաջուր» սրճարան

Այգում կա նաև Աչաջուր անունով սրճարան, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի այգին։ Ինչպես արդեն ասվել է, այս այգին նման չէ Երևանի ոչ մի այգու։ Տարբերություններից մեկն այն է, որ այգում չկան աստիճաններ, որոնք հեշտացնում են սայլակների հասանելիությունը։ Այստեղ կա նաև հասարակական զուգարան։

Այգու քանդակները

Սիրահարների այգին յուրահատուկ լուսավորում ունի ամբողջ այգում, որն ավելի է ընդգծում քարե կոմպոզիցիաները և քանդակները։ Զբոսայգու քանդակների շարքում են հայ մեծանուն բանաստեղծ Գևորգ Էմինի քանդակը ճարտարապետ Աշոտ Արամյանի կողմից, որի «Արմենուհի» քանդակը՝ ճարտարապետը Հռիփսիմե Սիմոնյան, և «Le Coeur d'obsidienne» (Օբսիդիանի սիրտ)՝ ճարտարապետ Ժան-Միշել Օտոնիել։

Օբսիդիանե սիրտը սիրահարների այգում

 

Գևորգ Էմինի արձանը

Կարևոր է իմանալ, որ Ռամբախի՝ այգու ճարտարապետի շնորհիվ սիրահարների այգին ճապոնական առաջին պարտեզն է Հայաստանում։ Այստեղ դուք միշտ ականատես կլինեք հարսանեկան ֆոտոսեսիաների, քանի որ սա ամուսնական զույգերի ամենասիրելի վայրերից է:

 

Ձեզ կհետաքրքրի նաև