Armenian Events Calendar

Երևանի Գինու Օրեր
03 May - 04 May

Երևանի Գինու Օրեր

«Հայկական գինու առանձնահատկությունն այն է, որ զգում ես այն, ինչ չես կարող արտահայտել բառերով»: Այսպես է նկարագրել հայկական գինին լեգենդար հայ երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ և դերասան Շառլ Ազնավուրը։

Upcoming Events

Տոլմայի փառատոն
Տոլմայի փառատոն
23 May - 23 May
Ոչխարների խուզման փառատոն
Ոչխարների խուզման փառատոն
Ոչխարի խուզման փառատոնը աստիճանաբար վերածվում է ավանդական տոնի: Փառատոնը զվարճալի է, հնարավորություն է տալիս հին ավանդույթները վերհիշելու, ինչպես նաև տեղական արդյունաբերողների արտադրանքը ներկայացնելու։
06 June - 06 June
Հարթակ փառատոն
Հարթակ փառատոն
 «Հարթակ»-ը փորձի փոխանակման փառատոն է, որի նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ վարպետության դասերի և գործնական սեմինարների միջոցով՝ մասնակիցներին սովորելու, փորձելու և անձնական փորձը ներկայացնելու հնարավորություն է ընձեռնվում: 
07 June - 07 June
«Համով-հոտով Երևան»
«Համով-հոտով Երևան»
«Համով-հոտով Երևան» խորագրով «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների ամենամյա փառատոնը տեղի է ունենում ամռանը Երևանում: Միջոցառմանը մասնակցում են հայկական խոհանոցը ներկայացնող ընկերություններ։
10 June - 10 June
Ուտեստ Ֆեստ
Ուտեստ Ֆեստ
Ամռանը Երևանում կազմակերպվում է հայկական ազգային խոհանոցի «Ուեստեստ ֆեստ» փառատոնը:
15 June - 15 June
«Հայ բույս» փառատոն
«Հայ բույս» փառատոն
«Հայ բույս» փառատոնը տեղի է ունենում Տավուշի մարզի Ենոքավան գյուղում (Ապագա ռեզորթ)։ Առաջին անգամ փառատոնը կայացել է 2015 թվականին։ 
27 June - 27 June
Թթի փառատոն
Թթի փառատոն
Թթի փառատոնը տեղի է ունենում Հայաստանի այն տարածաշրջաններում, որտեղ  թութն առատ է աճում, և տեղի բնակիչները թթից տարբեր բարիքներ պատրաստելու ավանդույններ են ձևավորել։
06 July - 06 July
Երևանի գարեջրի փառատոն
Երևանի գարեջրի փառատոն
«Երևանի գարեջրի փառատոն»-ը Հայաստանի ամենասիրված փառատոններից մեկն է: Հայերը սիրում են գարեջուր և դրա հետ կապված ամեն ինչ, ուստի այս փառատոնը հիանալի առիթ է գարեջուրը զուգակցելու կենդանի երաժշտության, պարերի և խաղերի հետ:
12 July - 12 July
Էկոտուրիզմի փառատոն
Էկոտուրիզմի փառատոն
Էկոտուրիզմը ճանաչողական նպատակով կազմակերպվող արշավներն են, որոնց ընթացքում մասնակիցները ծանոթանում են բնության մեջ կյանքին, գիշերում են վրաններում, այցելում են պատմամշակութային հուշարձաններ, ծանոթանում են գյուղական կյանքին։ 
13 July - 13 July
«Արցախ էյրֆեսթ»
«Արցախ էյրֆեսթ»
«Արցախ էյրֆեսթ» ամենամյա օդային փառատոնը տեղի է ունենում Ստեփանակերտի օդանավակայանում և ուղեկցվում է օդային շոու ծրագրով: Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեն  զբոսաշրջային թռիչքներ կատարել երկտեղանի ինքնաթիռով, պարապլանով և օդապարիկով:
13 July - 13 July
Ձմերուկի փառատոն
Ձմերուկի փառատոն
Ձմերուկի ամենամյա փառատոնը անցկացվում է Երևանի կենտրոնում։ Կազմակերպվում է ձմերուկի հյուրասիրություն, խաղ-մրցույթներ և համերգային ծրագիր։
22 July - 22 July
Վարդավառ
Վարդավառ
Վարդավառն անշուշտ հայերի ամենասիրված և ամենաուրախ տոնն է, որը նշում են երկրի բոլոր անկյուններում։ Այս հեթանոսական ծագում ունեցող տոնի օրը, մարդիկ՝ զինված ջրով լի դույլերով և տարաներով, դուրս են գալիս տներից և մեծ ու մանուկ ջրոցի խաղում։ 
28 July - 28 July
Սևան միջազգային երաժշտական փառատոն
Սևան միջազգային երաժշտական փառատոն
«Սևան» երաժշտական փառատոնը տեղի է ունենում 1-2 օր՝ Սևանի լճի ափին և Սևան քաղաքում։ Փառատոնին մասնակցում են Հայաստանի և այլ երկրներից ժամանած ռոք խմբերը։ 
01 August - 02 August
«Երևան ՏԱՐԱԶ ֆեստ»
«Երևան ՏԱՐԱԶ ֆեստ»
Ամեն տարի Երևանում տեղի է ունենում ամենահայկական  իրադարձությունը՝ «Երևան Տարազ Ֆեստ»-ը: Փառատոնի կազմակերպիչներն են Երևանի քաղաքապետարանը և «Տերյան մշակութային կենտրոն»-ը: Միջոցառումը կազմված է երկու մասից: Առաջին մասը ցուցահանդես-տոնավաճառ է, որից հետո ներկայացվում են հայ դիզայներների նոր հավաքածուները։ 
01 August - 01 August
Մեղրի և հատապտուղների փառատոն
Մեղրի և հատապտուղների փառատոն
Մեղրի և հատապտուղների փառատոնը անցկացվում է Տավուշի մարզում՝ օգոստոսին։ Փառատոնի օրը՝ նախկին Շամշադինի շրջանի մեղվաբույծները ներկայացնում են իրենց ստացած մեղրը և հատապտուղները, որոնք կարող եք համտեսել և գնել։
08 August - 09 August
Խորովածի փառատոն
Խորովածի փառատոն
Խորովածը հայերի ամենասիրված ավանդական ուտեստն է, որին նվիրված ամենամյա փառատոնը անցկացվում է Լոռու մարզի Ախթալա քաղաքում։ 2017 թվականին փառատոնի կազմակերպիչները Ախթալան հայտարարել են խորովածի համաշխարհային մայրաքաղաք:
18 August - 18 August
«Գինի և մշակույթ»
«Գինի և մշակույթ»
«Գինի և մշակույթ» խորագրով փառատոնը հիանալի հնարավորություն է գինու սիրահարների համար: Փառատոնը անցկացվում է Աշտարակ քաղաքում: Միջոցառման հյուրերը հնարավորություն կունենան փորձել գինու տարբեր տեսակներ, համտեսել Արագածոտնի մարզի ավանդական ուտեստները, մասնակցել ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառքին:
02 September - 02 September
Մշակութային վերածնունդ
Մշակութային վերածնունդ
«Մշակութային վերածնունդ» արվեստների և արհեստների համահայկական փառատոնին, որը անցկացվում է Դիլիջանում, տեղի է ունենում  հուշանվերների, գորգերի, նկարների, գոբելենի, ազգային տարազով տիկնիկների, հայկական ուտեստների ցուցահանդես-վաճառք։
07 September - 07 September
«Ոսկեհատ» գինու փառատոն
«Ոսկեհատ» գինու փառատոն
«Ոսկեհատ» գինու փառատոնն անցկացնում են Արագածոտնի մարզում, որտեղ դարեր ի վեր աճեցնում են «Ոսկեհատ» խաղողի տեսակը։ Բարենպաստ պայմանների և խաղողի հուրահատուկ համի շնորհիվ ստացվող գինին առանձնանում է նրբահամությամբ և բույրով։
07 September - 07 September
Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոն
Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոն
Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնը տեղի է ունենում Երևանում՝ սովորաբար Անգլիական այգում։ Փառատոնին իրենց բերքն են ներկայացնում ֆերմերներ ոչ միայն Հայաստանից, այլև հարևան երկրներից (Արցախ, Վրաստան, Իրան)։ 
14 September - 14 September
«Հայաստանը խաղաղության խաչմերուկում»
«Հայաստանը խաղաղության խաչմերուկում»
«Հայաստանը խաղաղության խաչմերուկում» միջազգային ֆոլկլորային փառատոնը անցկացվում է Հայաստանում և իր շուրջն է հավաքում մասնակիցների տասնյակ երկրներից։
19 September - 24 September
Գաթայի փառատոն
Գաթայի փառատոն
Գաթան հայկական ազգային հրուշակեղեն է, որի խմորը պատրաստում են ալյուրով, կարագով և մածնով, իսկ լցոնը՝ խորիզը, կարագով և շաքարավազում։
21 September - 21 September
1000 Տարվա գյուղամեջ փառատոն
1000 Տարվա գյուղամեջ փառատոն
1000 Տարվա գյուղամեջ փառատոնը նվիրված է գյուղական կյանքին և ավանդույթներին: Փառատոնի հյուրերը կարող են դառնալ գյուղական կյանքի մասնակիցը՝ մեկ օր մնալով հյուրընկալող ընտանիքի հետ և հետևելով ընտանիքի կյանքին:
27 September - 27 September
«Մեծ փուռ» փառատոն
«Մեծ փուռ» փառատոն
28 September - 28 September
Թեյի ու սուրճի փառատոն
Թեյի ու սուրճի փառատոն
Փառատոնի 2 օրերի ընթացքում ներկայացվում են սուրճի, թեյի ու  հայկական դեղաբույսային և լեռնային թեյերի բազամազան տեսականի: 
02 October - 03 October
«Արենի» Գինու փառատոն
«Արենի» Գինու փառատոն
«Արենի» գինու ամենամյա փառատոնը անցկացվում է աշնանը Վայոց ձորի Արենի գյուղում, որը հայտնի է գինեգործական մեծ ավանդույթներով:
03 October - 03 October
«Երևանյան մարաթոն»
«Երևանյան մարաթոն»
«Երևանյան մարաթոնը» ամենասպասված և ուրախ իրադարձություններից մեկն է, որն անցկացվում է Երևանում ամեն տարի՝ հոկտեմբերին։ Վազքուղին սկսվում է Հանրապետության հրապարակից և անցնում է մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով։
18 October - 18 October
«Էրեբունի-Երևան» տոնակատարություն
«Էրեբունի-Երևան» տոնակատարություն
Երևանը՝ աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, հիմնվել է Ք․ Ա․ 8-րդ դարում (մ․թ․ա․ 782 թ․) և անվանակոչվել է Էրեբունի։ «Էրեբունի-Երևան»-ը Հայաստանի մայրաքաղաքի ծննդյան տոնն է, որը մեծ շուքով նշվում է ամեն տարի՝ հոկտեմբերին։
19 October - 19 October

Past Events

«Ձնեմարդուկ» կամ Ձնե քանդակների փառատոն
«Ձնեմարդուկ» կամ Ձնե քանդակների փառատոն
Ամեն ձմեռ՝ ձյան և արվեստի սիրահարները, և իհարկե, պրոֆեսիոնալ քանդակագործները, հավաքվում են Հայաստանի ձյունառատ շրջաններից մեկում` Ջերմուկում, որպեսզի մասնակցեն ամենամյա ձնե քանդակների փառատոնին։
01 February - 16 February