6-օրյա տուր՝ նվիրված Տիրամոր վերափոխման տոնին

Tour head image

Ուխտագնացություն Հայաստանում

Տիրամայրը հանդիսանում է մեծագույն սուրբ բոլոր եկեղեցիներում և նրան նվիրված են բազմաթիվ տոներ։ Վերափոխումը հանդիսանում է դրանցից մեծագույնը։ 
Հայաստանի հետ կապված դեպքեր։ Տիրամոր գերեզմանը այսօր պատկանում է հայկական և հունակա եկեղեցիներին և գտնվում է Երուսաղեմում։ Սուրբ. Բարդուղիմեոսը Հայաստան է բերել Տիրամոր անձեռակերտ պատկերը. որը դարեր շարունակ պահվել է Հոգյաց վանքում. Ցավոք սրտի այն կորել է. Իսկ վանքը գտնվում է պատմական Հայաստանում։ 

Շրջայցի ընթացքում պատմվելու է Տիրամոր կյանքի և գործունեության մասին Հիսուսի ծննդից առաջ և հետո։ Հայերը միշտ շատ կապված են եղել Տիրամոր հետ և տեղի են ունեցել բազմաթիվ հրաշքներ և տեսիլքներ Տիրամորից Հայաստան աշխարհում (օր.՝ Ներսես Շնորհալու տեսիլքը. Ով մեծ շուքով կաթոլիկ եկեղեցում դասվել է մեծագույն սրբերի շարքում)։ Ուսումնասիրվելու է Հայոց պատմության հոգևոր կյանքը, տեսակը։ 

Age15+ Age
3 Person 6 Person 8 Person 10 Person 12 Person
580 tour.USD 520 tour.USD 480 tour.USD 430 tour.USD 390 tour.USD
Included Տրանսֆեր օդանավակայան-հյուրանոց Տրանսպորտ Ուղեկցորդ (Գիդ) Գիշերակաց Նախաճաշեր Օրական 1 շիշ ջուր Հայկական քաղցրավենիք Մուտքի տոմսեր
Not Included Թռիչք Սնունդ Ապահովագրություն
Important Գները նախատեսված են մեկ անձի համար՝ կախված երկտեղանոց համարում մարդկանց քանակից։
Հնարավոր է ընտրել ցանկացած այլ հյուրանոց Հայաստանում (հնարավոր են գնային փոփոխություններ)։
Ձեր ցանկությամբ ծրագիրը կարող է փոփոխվել (հնարավոր են գնային փոփոխություններ):
Գինը նախատեսված է 1 անձի համար։ Այն փոփոխական է՝ կախված հյուրերի քանակից։

Tour Plan

  1. Day 1: Ժամանում օդանավակայանից և հանգիստ
  2. Day 2: Երևան – Մատենադարան – Գառնի – Գեղարդ – Երևան

    Մեր առաջին կանգառը լինելու է հին ձեռագրերի թանգարանում ու ինստիտուտում՝ Մատենադարանում։ Այնտեղ պահպանվող հրաշքներին ծանոթանալուց հետո կուղևորվենք Գառնու տաճար՝ տեսնելու Հայաստանում միակ կանգուն մնացած մինչքրիստոնեական կառույցը։ Հաջորդ կանգառը Գեղարդի վանքում է, որը ՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ պահպանվող կառույցների ցանկում։ 


  3. Day 3: Էջմիածին – Սուրբ Պատարագ – թանգարան – Սարդարապատ

    3-րդ օրը մեկնելու ենք Սուրբ Էջմիածին և մասնակցելու ենք առավոտյան ժամերգության։ Այն Հայ Առաքելական եկեղեցու գլխավոր և կարևորագույն կենտրոնն է: Լինելու ենք նաև թանգարանում, իսկ հետո ուղևորվելու Սարդարապատ, որը հայոց պատմության ամենակարևոր ժամանակաշրջանի արտացոլանքն է։ 


  4. Day 4: Խոր Վիրապ – Արենի – Նորավանք – Քարահունջ – Տաթև

    4-րդ օրվա առաջին կանգառը լինելու է Խոր Վիրապը, որտեղ որպես բանտարկյալ պահվել է Գրիգոր Լուսավորիչը՝ Սուրբ, որը սկիզբ դրեց քրիստոնեությանը Հայաստանում։ Այնուհետև շարժվելու ենք դեպի Արենի, լինելու ենք քարանձավում, որտեղ գտնվել է աշխարհի ամենահին կոշիկն ու գինեգործարանը: Հաջորդ կանգառը լինելու է չքնաղ Նորավանքը, որի տեսքով ու շրջակա տեսքով անհնար է չհիանալ։ ՈՒղղությունը շարունակվելու է դեպի Քարահունջ՝ հնագույն աստղադիտարան, որն ավելի հին է, քան Սթոունհենջը։ Վերջին կանգառը կլինի Տաթևի վանական համալիրը։ Գիշերակացը կլինի մոտակա հյուրատներից մեկում։


  5. Day 5: Խնձորեսկ – Շուշի (սբ. Ղազանչեցոց) – Գանձասար – Երևան

    Կմասնակցենք առավոտյան ժամերգության Տաթևի վանքում, այնուհետև կուղևորվենք Խնձորեսկ՝ քայլելու ճոճվող կամրջով և տեսնելու քարանձավները, որտեղ ապրել են մարդիկ։  Ճանապարհը շարունակելու ենք դեպի հրաշք Լեռնային Ղարաբաղ։ Լինելու ենք Սրբ Ղազանչեցոց եկեղեցում, Գանձասարում, Հունոտի կիրճում, տեսնելու ենք  “Մենք ենք մեր սարերը” (Պապիկ ու Տատիկ) հուշարձանը։


  6. Day 6: Ճանապարհում օդանավակայան, մեկնում

Tour Location




Book This Tour

It is a long established fact that a reader will be distracted by the readable content of a page when looking at its layout.