Բյուջետային տուր Հայաստանում №2

Tour head image

Հայաստանն արագ քայլով

5 օր/4 գիշեր

Հայաստանն այնքան գեղեցիկ ու տարբերվող է։ Այն անվերջ կարելի է բացահայտել, տեսնել բնության հրաշքներ, հազարամյակի պատմություն ունեցող վանքեր ու առեղծվածներ։ Այս տուրի շրջնակներում շրջելու ենք որոշ չափով արդեն բացահայտված վայրերը, որոնք համարվում են տուրիստական գոտիներ։ 

Age13+ Age
3 Person 6 Person 8 Person 10 Person 12 Person
205 tour.USD 165 tour.USD 158 tour.USD 145 tour.USD 135 tour.USD
Included Տրանսֆեր Տրանսպորտ Ուղեկցորդ (Գիդ) Մուտքի տոմսեր
Not Included Կացարան Թռիչք Սնունդ Ապահովագրություն
Important Ձեր ցանկությամբ ծրագիրը կարող է փոփոխվել (հնարավոր են գնային փոփոխություններ):
Գինը նախատեսված է 1 անձի համար։ Այն փոփոխական է՝ կախված հյուրերի քանակից։

Tour Plan

  1. Day 1: ժամանում, տեղափոխում հյուրանոց

    Ձեզ կդիմավորենք օդանավակայանում և ապահով կտեղափոխենք հյուրանոց


  2. Day 2: Տաթևի վանք, Խնձորեսկ, Սատանի կամուրջ

    Առավոտյան 08։00-ին կշարժվենք Հայաստանի ամենագեղեցիկ վայրերից մեկի՝ Տաթևի վանքի ուղղությամբ։ Այս վանական համալիրը ու նրա շրջակա գեղեցկությունը միայն տեսնել է պետք։ Այնտեղ է գտնվում նաև աշխարհի ամենաերկար ճոպանուղին: Կգնանք քայլելու Խնձորեսկի ճոճվող կամուրջով, որը տանում է դեպի քարանձավեր։ Կլինենք նաև Սատանի կամուրջին, որը բնության ստեղծած հրաշք է։


  3. Day 3: Խոր Վիրապ, Արենի, Նորավանք

    Մեր ճամփորդության 3-րդ օրը տեսնելու ենք Խոր Վիրապի վանքը, որի տեղում եղել է ստորգետնյա բանտ։ Այստեղ պահել են Գրիգոր Լուսավորչին, ում շնորհիվ հետագայում Հայաստանն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Ի դեպ այստեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի սրբազան Արարատ լեռը։
    Հաջորդ կանգառը լինելու է Արենիում։ Համտեսելու ենք տարբեր սորտի գինիներ, իսկ վերջում հայտնվելու ենք Չքնաղ նորավանքում, որը շրջապատված է վարդագույն լեռներով։


  4. Day 4: Սևան (Սևանավանք), Պանրի և գինու համտես

    Սևանա լիճը համարվում է Հայաստանի խորհրդանիշներից մեկը։ Այն մեր երկրի ամենամեծ լիճն է ու տուրիստական համար 1 գոտիներից։ Տեսնելու ենք Սևանավանքն ու հետո գնալու ենք համտեսելու գինու ու կոնյակի մեջ պատրաստված յուրահատուկ պանիրներ ու գինի ենք խմելու։ Ուշ երեկոյան վերադառնալու ենք Երևան։


  5. Day 5: Ճանապարհում օդանավակայան, մեկնում

    Ձեզ կճանապարհենք օդանավակայան ու կսպասենք մեր նոր հանդիպմանը։


Tour Location




Book This Tour

It is a long established fact that a reader will be distracted by the readable content of a page when looking at its layout.